Рубрика: Без рубрики

Նախագիծ՝ «Ազգագրական փառատոն»

Անվանումը՝ Ձմեռային ծիսական խոհանոց

Տևողությունը՝ Հունվար ամիսը

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի 2-5 տարեկաններ, դաստիարակներ, երաժշտության ուսուցիչ, ծնողներ, տատիկներ և պապիկներ։ 

Նպատակը՝ ազգային խոհանոցը ավելացնել ընտանեկան ճաշացանկի շարքում, տատիկներից և պապիկներից անցած ազգային ուտելիքների վերհիշում և պահպանում։ Դդմային ուտեստների պատրաստում, ծանոթացում ծիսական խոհանոցին։

Խնդիրներ՝

  • Ծանոթանալ ծիսական խոհանոցին
  • Պահպանել ազգայինը
  • Տիրապետել տարրական հմտություններ խոհանոցում
  • Զարգացնել խոհանոցային պարագաներով աշխատելու կարողությունը
  • Միասնական աշխատելու կարողություն

Խոհանոցային գործունեություն՝

  • Դդմով թխվածքաբլիթ
  • Դդմով ապուր
  • Հալվա
  • Կլոր գաթա
  • Ղափամա
  • Հայկական ավանդական ուտեստներ․․․

Արդյունքում՝ սաները կծանոթանան ձմեռային ազգային խոհանոցին, ձեռք կբերեն համապատասխան հմտություններ խոհանոցային գործունեության ընթացքում։ Նաև իրենց սովորածը տանը՝ ծնողների հետ միասին կկրկնեն և ազգային առժեքները կտարածեն։

Նախագծի հետ կապված նյութերը կհրապարակվեն բլոգներումենթակայքումսոցիալական ցանցերում:

Share this: