Рубрика: Без рубрики

Հարսանեկան ծիսական շաբաթ(նախագիծ)13.07-17.06

Հարսանեկան շաբաթ. «Տիկնի պսակ»

Օր՝ հունիսի 13-17

Ժամ՝ 11.00

Վայրը` քոլեջ -պարտեզների լանջերին, լողափ-լողավազաններում

Մասնակիցներ`4-5 տարեկաններ,

Համակարգողներ՝ Էլինա Հակոբյան,Արմենուհի Թամոյան։

Երգեր

Պարեր

Ազգային հարսանեկան խաղեր

  • Պարան քաշոցի,
  • Աքլորակռիվ,
  • Գոմշակռիվ
  • Աղջիկ փախցնոցի

Կպատրաստենք հարսանեկան ատրիբուտներ,կպատրաստենք տիկնիկ։Երաժշտական պարապմունք` սովորում ենք հարսանեկան, ծիսական երգեր, խաղում ազգային խաղեր։Պատրաստում ենք հարսանեկան թուրը`կոնֆետներով,ու գունավոր ժապավեններով։Հարսանեկան, ծիսական խաղերով` երգ ու պարով հագեցած օր։Այս ամենին կհաջորդի մեր իսկական ավանդական հայկական հարսանիք քոլեջում։Ցնծություն։Քոլեջի սաները`մենք բոլորս բակում կազմակերպելու ենք ավանդական հարսանիք,մեր պատրաստած հարսանեկան բոլոր պարագաներով նորահարս ու փեսա ենք խաղալու։Ազաբբաշի ու հարսնաքուր էլ է լինելու։Մեզ բոլորիս ուրախ ու հետաքրքիր օր է սպասվում։

Հարսանեկան ծեսը մեր ընտանիքներում`

Ազգային ավանդական հարսանիքը մեր ընտանիքներում։Տատիկ,պապիկները,հայրիկ,մայրիկները կպատմեն իրենց հարսանեկան ծեսի մասին։Արդյունքները տեսաֆիլմի ու ռադիոյի միջոցով`բլոգներում և սոցցանցերում։

Автор:

Ես Էլինան եմ իրավագետ-մանկավարժ։Ըստ խառնվածքի շատերը ինձ սանգվինիկ տիպին են դասում,իրականում դա այդպես է ես բնավորությամբ շատ աշխույժ,էներգիայով լի,հոգեբանական բարձր ակտիվությամբ անձնաորություն եմ։Սիրում եմ խաղալ,երգել,պարել։Որպես մանկավարժ պատրաս եմ յուրացնել ու սովորել նոր տեղեկատվական տեխնոլոգիանեը,քայլել դարի ռիթմով։Իմ կարգախոսն է՝ ժպտալ և առաջ քայլել։

Оставьте комментарий