Рубрика: Ծեսերի փաթեթ

Տյառնընդառաջ

Նախագծի անվանումը՝ «Տյառնընդառաջի ծես»

Անցկացման ամսաթիվը՝ Փետրվարի 14, ժամը 11։00

Անցկացման վայրը՝ քոլեջ-պարտեզ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկան քոլեջիկներ, դաստիարակներ, երաժշտության մասնագետ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Սաների հետ նախապես պատրաստում ենք՝ հալվա, փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, ընկուզեղեն։ Նախապես քոլեջի ներիքին բակի տարացքում կպատրաստենք ծիսական նարոտ՝ փայտ, վրան փաթաթված կարմիր և սիտակ թել, խարույկը վառվելու ենք և սաները թղթերի վրա նկարված « չար» բառեր`  կնետեն խարույկը: Նար ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը(նարոտը) կգցի կրակի մեջ: Մինչև խարույկի իջնելը մեր սովորած երգ ու պարով կպտտվենք խարույկի շուրջը։ Որից հետո ծնողներին, հյուրերին և բոլոր մասնակիցներին կհյուրասիրենք մեր պատրաստած ծիսական ուտեստները և մեր ծիսը կավարտենք խարույկի վրայով ցատկելոց։

Երգերի ցանկ՝ 

  • «Տերնդեզ»
  • «Կոտ ու կես»
  • «Արև, արև»
  • «Պսակ-պսակ»

Ծիսական խաղեր՝

  • աղջիկ փախցնոցի
  • պարան քաշոցի
  • գոմշակռիվ

Ամփոփումն՝ այստեղ:

Рубрика: Ծեսերի փաթեթ

Բարեկենդանը

Նախագծի անվանումը՝ «Բարեկենդան ծես»

Անցկացման ամսաթիվը՝ Փետրվարի   ժամը 11։00

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ, երաժշտության մասնագետ, ծնողներ, հյուրեր

Վայրը՝ Քոլեջ-պարտեզ

Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, տարածում և փոխանցում ծեսերի միջոցով:

Ընթացքը՝ 

«Բարեկենդան» կամ «բարիկենդան» բառը բաղկացած է «բարի» և «կենդան», «կենդանի», «կենդանություն» բառերից։ Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում են բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն։ Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։

Բարեկենդանին երեխաները, դաստիարակն ու ծնողները պատրաստում են «ուղտ խաղացնելու» համար փայտի վրա ամրացված ուղտի գլուխ`«Բարեկենդանի» կարևոր խորհրդանիշերից մեկը: Կկազմակերպենք փոքրիկ խաղեր կերպարներին ծանոթանալու, նրանց առանձնահատկությունները ընկալելու և հասկանալու համար, որ ծեսի ժամանակ իրենց անելիքն իմանան, հասկանան: Գոմշակռիվ և աքլորակռիվ են խաղում։

Բացի դրանից պատրաստում են`

  • երկու տիկնիկ`հարսի և փեսայի
  • Բարեկենդանի տիկնիկներ՝ Ուտիս տատ, Ակլատիզ
  • Զվարճալի լուսանկարների ցուցահանդես՝ դաստիարակների, սաների, ծնողների
  • Համեղ կերակուրների բաղադրատոմսեր և պատրաստում
  •  Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ

Երգերի ցանկ՝

  • Գնացեք, տեսեք
  • Պուռմատիկին
  • Էշ պատվական
  • Ձիուկ

Ծիսական խաղեր

  • Փայտե ձի
  • Գոմշակռիվ
  • Աքլորակռիվ
  • Ուղտ խաղացնոցի
  • Ճլորթի

Ամփոփումն՝ այստեղ:

Рубрика: Без рубрики, Աշխատանքային նախագծեր 2021-2022

Փետրվար ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ձմեռային պարտեզ

Փետրվար 2022

Հունվար ամսվա անհատ․աշխատաժամանակ՝ Նարինե Մակարյան

Հունվար ամսվա անհատ․աշխատաժամանակ՝ Էլինա Հակոբյան

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում:   Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:45-12:00— Ձմեռային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում, օրվա գործունեություն
  • 12:30-13:00—Ճաշ
  • 13:00-14:00 Ձմեռային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում, օրվա գործունեություն
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Բնագիտական գործունեություն ՝ ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները, կատարում հետաքրքիր բնագիտական փորձեր՝

Փետրվար ամսվա օրացույց՝

  • Տեխնոլոգիա՝ աշխատանք գունավոր թղթերով, պլաստիլինով, կավով, խմոր պատրաստում՝
  • Պատրաստում ենք հարս ու փեսա
  • Պատրաստում ենք նարոտներ
  • Բարեկենդանի ծեսի համար կպատրաստենք դիմակներ
  • Խոհանոցային գործուեություն
  • Տյառնընդառաջի, Բարեկենդանի ծիսական խոհանոցի ուտեստներ՝ հալվա, փոխինդ, աղանձ:
  • Հայկական ավանդական ուտեստներ․․․

Այլընտրանքային նկարչություն՝ ձեռքերով կակտուս, , նկարչություն փայտիկներով․․․

Երգեր՝ 

  • «Գնացեք, տեսեք»,
  • «Պուռմատիկին»,
  • «Էշ պատվականի», 
  •  «Տերընդեզ»

Հեքիաթ-ներկայացում՝ Հ․ Թումանյան՝ «Շունն ու կատուն», Հովհաննես Թումանյան՝ «Ճամփորդները»

  • Բանաստեղծություններ՝ «Փիսիկի գանգատը»
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ
  • Մարզական խաղեր՝ գլուխկոնծիների շքերթ, բարձր թռիչքներ, ինքնագլորներ,

Փետրվար ամսվա օրացույց՝

Փետրվար ամսվա դաստիարակների սեմինարներ

  • Նարինե Մակարյան՝ Ազգային խաղ-խաղիկներ, ուժային խաղերի ուսուցում.  
  • Էլինա Հակոբյան՝ Ազգային պարերի, պարերգերի ուսուցում.  

1.Գործունեությունները ըստ շաբաթների՝

Փետրվարի 1-4-ը՝ Երաժշտական պարապմունք,մարզական խաղեր,բնագիտական փորձեր։

Փետրվարի 7-11-ը՝Տեխնոլոգիական աշխատանք`տիկնիկների պատրաստում,երաժշտական պարապմունք,խոհանոցային գործունեություն։

Փետրվարի 14-18-ը՝

Փետրվարի 21-28-ը՝ Նախապատրաստական աշխատանքներ բարեկենդանին ընդառաջ։Տեխնոլոգիական աշխատանք,պատրաստում ենք դիմակներ,Ակլատիզ պապիկ,խուրջին։

Рубрика: Ծեսերի փաթեթ

Դդմածես(փաթեթ)

Նկարում ենք դդում

Դդմի գովքը մեզ մոտ շարունակվում է ։Այս անգամ նկարում ենք դդում։Սաները իրենց պատկերացրած դդումը փորձեցին թղթի վրա նկարել։Արմենը իր նկարած դդումը ծաղիկով էր նկարել որովհետեւ ծաղկելուց հետո դդումը հասունանում է։

Դդմով բիսկվիթ

Առավոտը սկսեցինք կարևոր և օգտակար խորհուրդներով։ Այս անգամ մեզ հյուր էր եկել մեր սիրելի բժշկուհի՝ ընկեր Հասմիկը։ Ընկեր Հասմիկը պատմեց դդմի օգտակար հատկությունները, միասին համտեսեցինք դդումը, որը շատ համեղ է և բոլորին դուր եկավ։ Եվ որոշեցինք պատրաստել դդմով բիսկվիթ։ Խոհանոցը երեխանների ամենասիրելի ու հետաքրքրող անկյուններից մեկն է։ Բոլորով միասին պատրաստեցինք շատ նուրբ ու հոտավետ բիսկվիթ։

Դդմի համտես և ուսումնասիրություն

Ինչպես հասկանալ որ մոտենում է Ղափամայի ծեսը։ Ընդամենը պետք է մուտք գործել Սեբաստացի համայնք և նախակրթարաններ յուրաքանրյուր անկյունում զարդարված դդումները արդեն ամեն ինչ ասում են։ Դդումով զարդարեցինք խմբասենյակը, ուսումնասիրեցինք խոշորացույցով, ուսումնասիրեցինք դդմի՝ համը, հոտը, տեսքը։ Սաների համար դդումը տարբեր գույնի ու տարբեր համի էր։ Խոսեցին իրենց զգացած համի մասին, որ նման էր իր մայրիկի պատրաստած մուրաբայի համին, պարզվեց որ դդումը աճում միայն Ապարանում և ուներ կարմիր գույն։ Համտեսից հետո բոլորը հավանեցին դդումը և որոշեցին տանն էլ փորձել ընտանիքի հետ միասին։

Ղափամա

Рубрика: Без рубрики

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Նախագծի անվանումը՝ «Թումանյանական օրեր նախակրթարաններում»

Տևողությունը՝ Փետրվարի 1-19

Անցկացման վայրը՝ քոլեջ-պարտեզ, ընտանեկան միջավայր

Նպատակը՝

«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում

Խնդիրները`

  •  Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկներն ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Ստեղծագործությունների ցանկ

Նախագիծը կազմված է նելի Արղությանի նախագծի հիման վրա։

Рубрика: Ծեսերի փաթեթ

Ղափամայի ծես

Դդումի մեջ լցոնած բրինձ, չիր, ընկուզեղեն ու մեղր. սա հայկական ավանդական ղափամայի բաղադրությունն է: Այն անբաժան է եղել հին հայկական տոնական սեղաններից, հայերն այնքան են սիրել ղափաման, որ անգամ երգ են նվիրել դրան: Մինչ օրս էլ այս կերակրատեսակը մատուցում են Ամանորին, զատիկին, հարսանեկան ու ծննդյան տոնակատարություններին ու հանդիսությամբ բերում սեղանի մոտ՝ երգելով  «Հե՜յ, ջա՜ն ղափամա, համով հոտով ղափամա, հե՜յ, ջա՜ն ղափամա, մեղրը մեջը ղափամա»:Իսկ Սեբաստացի սաները ազգայինի պահպանման առաջնային ներկայացուցիչներն են։Մեծ տոնախմբությամբ երգ ու պարով պատրաստեցինք մեր դդումը և ուղղարկեցինք ջեռոց։Հետո համտեսեցինք մեր պատրաստած ղափաման։Տեսանյութը Էմմա Տերտերյանի բլոգից`

Рубрика: Без рубрики

5 տարեկան Դավիթը

Մեզ մոտ ծննդյան օրը առանձնահատուկ կերպ են նշում։Շնորհավորանքներից ու բարեմաղթանքներին զատ խաղում ենք նաեւ ազգային խաղեր։Այսօր Դավիթի ծնունդն էր`հինգ տարեկան մեր Դավիթը շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ իր ընկերների հետ նշեց իր տարեդարձը։Հետո խաղացինք գոմշակռիվ,ճոպան ազգային խաղերը։

Рубрика: Без рубрики

Նկարում ենք դդում

Դդմի գովքը մեզ մոտ շարունակվում է ։Այս անգամ նկարում ենք դդում։Սաները իրենց պատկերացրած դդումը փորձեցին թղթի վրա նկարել։Արմենը իր նկարած դդումը ծաղիկով էր նկարել որովհետեւ ծաղկելուց հետո դդումը հասունանում է։

Рубрика: Без рубрики

Պարկերով խաղ

Խմբասեբյակի սպունգները մեզ օգնության եկանդառնալով պարկեր որոնք միջոցով էլ իրականացրեցինք մարզական շաբաթվա հերթական խաղը։Շարված բուլավաների հերթականությունը և սաների թռիչքները համահունչ էին։Սաները հերթով զույգերով թռչկոտելով խմբասենյակի երկայնքով կատարեցին իրենց առջեւ դրված մարզական առաջադրանքը։Իսկ վերջում մրցեցինք ես ու ընկեր Նարինեն։Սաների գոռում գոչյումների ուղեկցությամբ հաղթեց Նարինեն։Ստորև ներկայացնում ենք տեսաֆիլմը`

Рубрика: Без рубрики

Փուչիկով և գնդակներով խաղ

Մարզական շաբաթը մեզ մոտ շարունակվում է։Այս անգամ էլ մեզ օգնության եկավ փուչիկն ու գնդակները։Այս խաղը զարգացնում է երեխաների ուշադրությունը և մարմնի հավասարակշիռ վիճակը։Բաժանվեցին երեք խմբի և հերթականությամբ մասնակցեցին կազմակերպված խաղին։Յուրաքանչյուրը յուրովի խաղաց խաղը։